Ուկրաինայում մահացել է բանաստեղծ Բորիս Օլեյնիկը
INTERNATIONAL NEWS82 տարեկանում կյանքից հեռացել է ուկրաինացի բանաստեղծ եւ քաղաքական գործիչ Բորիս Օլեյնիկը: Այս մասին ապրիլի 30-ին Facebook-ի իր էջում հայտնել է լրագրող Միխայիլ Մասլին, գրում է Lenta.ru-ն:
Բանաստեղծը մահացել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, Ա. Ա. Շալիմովի անվան վիրաբուժության եւ փոխպատվաստման ինստիտուտում` երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:
Բանաստեղծի հարազատներին ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Բորիս Օլեյնիկը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին, Ուկրաինայում: Նրա առաջին բանաստեղծությունները հրապարակվել են 1948 թվականին: Իր կյանքի ընթացքում Օլեյնիկը գրել է ավելի քան 40 գիրք եւ ավելի քան 50 երգ` հայտնի կոմպոզիտորների հետ համագործակցելով:
2005 թվականին Բորիս Օլեյնիկին շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



