Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը
SOCIETYԱյսօր՝ ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:
Armday.am-ի այս տեղեկությունները հաստատել են Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գյուղապետարանից` նշելով, որ չգիտեն մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս
Զոհվելուց հետո Քյարամ Սլոյանի դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում և գլխատվել: Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



