Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի շփվել Օբամայի հետ
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շփվել իր նախորդի՝ Բարաք Օբամայի հետ հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից ի վեր։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Times-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ իրենց միջև շփման բացակայությունը «վատ» է, սակայն նա զարմացած չէ՝ հաշվի առնելով «իրենց պատմությունը»։
«Մենք չենք շփվել, ինչ ես պաշտոնի եմ անցել»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ «շատ հիասթափված է իրեն լրտեսելու առնչությամբ»։ Հիշեցնենք, որ մարտին նա սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, որ Օբամայի վարչակազմը գաղտնալսել է իր հեռախոսազրույցները։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



