Հղիության ընթացքում սև սուրճի վնասները
PHOTOՄարդկանց այդքան սիրելի ըմպելիքը՝ սուրճը, զգալիորեն ազդում է օրգանիզմի ներքին պրոցեսների վրա: Առավոտյան այն առույգացնում է, օրվա ընթացքում՝ տոնուս հաղորդում, օգնում է նաեւ թուլանալ: Ամենից շատ տարածված հարցերից է՝ կարելի՞ է կնոջը սուրճ խմել հղիության ժամանակ: Շատերն այս հարցին բացասական պատասխան են տալիս՝ պատճառաբանելով, թե այն կվնասի երեխային: Պարզաբանում են մասնագետները:
Իրականում սուրճն իսկապես կարող է ազդել փոքրիկի հոգեբանական իրավիճակի վրա, քանի որ այն պարունակում է կոֆեինի մեծ քանակություն, ինչը վնասակար է պտղին: Մասնագետները խորհուրդ են տալիս ամբողջությամբ հրաժարվել սեւ սուրճից: Կաթով կամ սեուցքով սուրճը ևս պետք չէ չարաշահել: Այն կարելի է խմել միայն ամիսը 3-4 անգամ: Հղիության ընթացքում պետք է բացառել տուփերով «3-ը 1-ում» սուրճը: Դրանք մեծ քանակությամբ հավելումներ են պարունակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: