«ԿռԱԶ» բեռնատարը Զովունիում գազատար է վնասել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 393 UL 65 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) բախվել է վերգետնյա գազատար խողովակին, որից մի հատված (7 գմ) պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ միասին կատարել են վթարավերականգնողական աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



