Ստամբուլում բախումներ են եղել մայիսմեկյան երթի մասնակիցների ու ոստիկանների միջև. կան ձերբակալվածներ
INTERNATIONAL NEWSՍտամբուլում Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցները հանդիպել են ոստիկանների խիստ հակազդեցությանը։ Թաքսիմում և Բեշիքթաշում ոստիկանների և ակտիվիստների միջև բախումներ են գրանցվել, կա երկու ձերբակալված, գրում է «Ակօսը»:
Ստամբուլի տարածքում շուրջ 30.000 ոստիկան փակել է տարբեր պողոտաներ և փողոցներ` մայիսմեկյան երթի իրականացումը թույլ չտալու համար: Հայտնի է, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանը մայիսի 1-ի երթի անցկացման վերաբերյալ արգելք է սահմանել:
Ստամբուլի Թաքսիմի հրապարակ, Բաքըրքյոյի հրապարակ, Դոլմաբահչե հրապարակ, ինչպես նաև Քադըքյոյ, Մեջիդեքյոյ, Սարաչհանե շրջանների մի շարք պողոտաներ մուտքը թույլատրվում է միայն խուզարկությամբ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



