Տղամարդկանց և կանանց պետք է բուժել տարբեր եղանակո՞վ
PHOTOMedical Daily-ի փոխանցմամաբ, տղամարդկանց և կանանց օրգանիզմում նյութափոխանակությունը տարբեր կերպ է տեղի ունենում: Ուստի հաշվի առնելով այս հանգամանքը՝ նրանք համարում են, որ երկու սեռի հիվանդների բուժումը պետք է տարբեր կերպ լինի:

Գիտնականները ուսումնասիրության են ենթարկել արյան ավելի քան 3000 նմուշ և պարզել, որ տղամարդկանց և կանանց մոտ նյութափոխանակության 131 միջանկյալ արգասիքներից գրեթե 101-ը տարբերվում են:

Բժիշկներն առաջարկում են բուժման ընթացքում յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում՝ այլ գործոններից բացի հաշվի առնելով հատկապես հիվանդի սեռը:

Դա առավել կարևոր է այնպիսի հիվանդությունների բուժմանընթացքում, ինչպիսին են քաղցկեղը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



