Հնդկաստանում հարսանիքի ժամանակ հարբեցող ամուսիններից պաշտպանվելու համար հարսներին մահակներ են նվիրել
SOCIETYՀնդկական նահանգներից մեկում հարսանիքի ժամանակ կանանց կես մետրանոց փայտե մահակներ են նվիրել` հորդորելով կիրառել դրանք հարբած ամուսինների կողմից վիրավորանք ստանալու դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը, այդ քայլի նպատակը ընտանեկան բռնությունների դեմ պայքարն է:
Նահանգապետը կոչ է արել, որ կանայք մինչև մահակի օգտագործումը փորձեն խոսել ամուսինների հետ, և եթե դա չօգնի, այդ ժամանակ «թող մահակը խոսի նրանց հետ»: Այդ նպատակի համար նահանգապետը պատվիրել է 10 հազար փայտե մահակ:
Բազմաթիվ զույգերի միաժամանակյա հարսանիքի ընթացքում 700 հարս ստացել է նման մահակ, որոնց վրա գրված է եղել՝ «Հարբեցողներին ծեծելու համար», նաև՝ «Ոստիկանությունը չի միջամտելու»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



