Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


ՍԴՀԿ-ի և «Հայազն»-ի միավորման գործընթացը կավարտվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում

SOCIETY

 Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները, որոնք առաջիկայում կմիավորվեն մեկ դրոշի ներքո, գալու են լրացնելու Հայաստանի քաղաքական դաշտում առկա բացը, որը մնացել է երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Մայիսի 1-ին լրագրողներ հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: «Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում մեծ գաղափա րական վակուում կա: Եվ ընդհանրապես, քաղաքական դաշտում  մեծ բաց կա: Մինչև այսօր Հայաստանում գործող բոլոր միավորումները կրել են նախընտրական, էպիզոդային բնույթ, և չի եղել խոշոր քաղաքական միավորում` գաղափարական, օրակարգային հարցերի շուրջ: «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների հետ մենք ընկերություն ենք արել տարիներ շարունակ: «Հայազն» կուսակցությունը մշտապես եղել է ՍԴՀԿ-ի գաղափարական հենքի համակիրը, մենք էլ մեր հերթին համակրանքով ենք հետևել իրենց գործողություններին: Հիմա եկել է մի պահ, երբ մենք սկսել ենք համատեղ քաղաքական խորհրդի ձևավորում: Քաղաքական խորհրդի խնդիրն է ապահովել կուսակցությունների միավորումը, որը կարծում եմ` կլինի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գալստյանը:

Նա հավելեց, որ հիմնական խնդիրն այս պահին մեկ օրակարգի ձևավորումն է, և իրենք գնում են այդ ճանապարհով: «Մենք լրացնելու ենք այդ հսկայական բացը, որը կա Հայաստանի քաղաքական դաշտում »,- ասաց Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով` իրենք միավորվում են ընտրություններից հետո, քանի որ  իրենց առջև չեն դնում մեկամսյա էպիզոդային խնդիրներ, այլ գնում են միասնական ու երկարաժամկետ օրակարգ ձևավորելու ճանապարհով:

Հարցին` իրենց առջև քաղաքական խնդիր դնո՞ւմ են, թե ելակետային են լինելու սոցիալական ուղղվածության խնդիրները, Նարեկ Գալստյանը պատասխանեց, որ քաղաքական կուսակցությունը չի կարող իր առջև քաղաքական խնդիր չդնել: «Ինչպե՞ս կարող է քաղաքական կուսակցությունը իր առջև քաղաքական խնդիրներ չդնել: Մենք դնում ենք երկրում մեր ներկայությունն ապահովելու, քաղաքական, սոցիալական, հասարակական դաշտում մեր օրակարգն առաջ քաշելու խնդիր»,- ասաց Գալստյանը:

Նա շեշտեց, որ իրենք աշխատելու են հանուն Հայաստանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Նարեկ Գալստյանի խոսքով` ՀՀ-ում գոյություն ունի քաղաքական գործընթաց, որին մասնակցություն է ունենալու գաղափարական հենքով միավորված և նորացված իրենց թիմը:

Մայիսի 1-ին կայացած աշխատաժողովի ընթացքում «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» և «Հայազն» կուսակցությունները հայտարարել են միավորման և մեկ միասնական օրակարգ ձևավորելու մասին: Կուսակցությունները ստեղծում են միասնական քաղաքական խորհուրդ, որի նպատակն է լինելու երկու թիմերի ընդհանուր քաղաքական տեսակետների մշակումն ու արտահայտումը, ինչպես նաև մեկ միասնական թիմի ձևավորման աշխատանքների կազմակերպումը` ՍԴՀԿ-ի դրոշի ներքո:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe