Մակրոնի օգտին ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի քաղաքացիների 61 տոկոսը. հարցում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին քվեարկող ընտրողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին պարզ է դարձել OpinionWay ընկերության հարցումների արդյունքներով:
Համաձայն այդ տվյալների՝ Մակրոնին աջակցում է ընտրողների 61 տոկոսը: Այդ ընկերության նախորդ հարցումը, որը հրապարակվել էր անցած ուրբաթ, նախկին նախարարին խոստանում էր հաղթանակ ձայների 60 տոկոսով:
Նրա մրցակիցը` «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, ըստ հարցման արդյունքների, կհավաքի ձայների 39 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 28-30-ը: Դրան մասնակցել է Ֆրանսիայի 1488 քաղաքացի:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



