Ադրբեջանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի զորամասում ժամկետային զինծառայող է մահացել
BLOGԱշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդդիմադիր Meydan.tv-ի տեղեկության համաձայն՝ Թարթառում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Սաբրիաբադի շրջանի Քուրքենդի գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Զեյնալ Ալեքբերովը մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս: Զինծառայողը հուղարկավորվել է ապրիլի 30-ին. ամենայն հավանականությամբ մահացել է (սպանվել է) ապրիլի 29-ին: Զինվորի մահվան հանգամանքների մասին պաշտոնական աղբյուրները լռում են: Քուրքենիդիի գյուղապետարանի ներկայացուցիչը Meydan.tv-ին հայտնել է, որ Զ. Ալեքբերովը ԶՈւ էր զորակոչվել այս տարվա հունվարին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



