Վենեսուելայի նախագահը 60%-ով բարձրացրել է նվազագույն աշխատավարձը բողոքի ցույցերից հետո
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին : Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 65.021 բոլիվար՝ 40.638 բոլիվարի փոխարեն:
Այս բարձրացումն արդեն այս տարվա մեջ երրորդն է և տեղի է ունենում բարձր գնաճի ֆոնին։ Վենեսուելայում պաշտոնապես արձանագրված փոխարժեքը մնում է 10 բոլիվար՝ 1 դոլարի դիմաց:
Ապրիլի 4-ից Վենեսուելայում անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Վերջին տվյալների համաձայն՝ դրանց արդյունքում զոհվել է մոտ 30 մարդ։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



