Ստամբուլում մայիսմեկյան ցույցի փորձ կատարելու համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ
INTERNATIONAL NEWSՍտամբուլում ոստիկանության ծառայողները ձերբակալել են ավելի քան 200 մարդու, ովքեր փորձել են երթով անցնել Թաքսիմի հրապարակով, որը մայիսմեկյան ցույցերի համար փակ էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երթի մասնակիցներին ցրելու համար ոստիկանության ծառայողները օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
«Ընդհանուր ձերբակալվել է 207 մարդ»,- հայտնում են Ստամբուլի նահանգապետարանից և հավելում, որ ցուցարարների մոտից առգրավվել է 40 հատ «Մոլոտովի կոկտեյլ», 17 հատ ձեռքի նռնակ, 176 հատ պայթուցիկ և մի քանի պաստառ:
Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ Թաքսիմ հրապարակում չի անցկացվելու մայիսմեկյան որևէ միջոցառում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



