Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
INTERNATIONAL NEWSՓարիզի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել խուլիգաններին հանդարտեցնելու համար, ովքեր ներփաթանցել էին խաղաղ ցուցարարների շարքեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները երկուշաբթի օրը երթ են կազմակերպել Հանրապետության հրապարակից Նասյոն հարապարակի ուղղությամբ։
Վերջին ժամաննկներում սովորական դարձած սցենարով՝ փակ դեմքերով խուլիգանները սկսել են ոստիկանների ուղղությամբ նետել այրվող հեղուկով շշեր ու աղբ։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազն են կիրառել։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ առնվազն երկու ոստիկան է վիրավորվել։
Փարիզում հանրահավաքը տեղի է ունենում խստացված անվտանգության միջոցառումների պայմաններում՝ երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ շաբաթ առաջ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



