Գիրացման ամենավտանգավոր հետևանքներից մեկի մասին
PHOTOԲազմիցս արդեն տեղեկացել ենք, որ գերքաշությունն ու ճարպակալումը կարող է հանգել բազմաթիվ հիվանդություննի ու առողջական խնդիրների:
Սակայն վերջերս Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտություններ անց կացրեցին ևպարզեցին, որ գերքաշությունը նպաստում է ոչ միայն ինսուլտի, քրոնիկ և սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես` սրտի կաթվածի ռիսկի ավելացման , այլև ստիպում է գլխուղեղին` նրա բջիջներին, ավելի արագընթաց ծերանալ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը` Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտել են մոտ 20-87 տարեկան անգլիացիների և պարզել, որ ավելորդ քաշը գլխուղեղը ծերացնում է միջինում 10-12 տարով:
Գիտնակնները օրինակ են բերում հետազոտության ենթարկված հիսուն տարեկան մի տղամարդու, որի հիշողության համար պատասխանատու գլխուղեղի սպիտակ նյութը գիրացման ու ավելորդ քաշի պատճառով համապատասխանում է վաթսուն տարեկանի գլխուղեղի սպիտակ նյութին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: