6 վնասակար սովորություն, որոնք սպանում են երիկամները. հոգա առողջությանդ մասին, քանի դեռ չափազանց ուշ չէ
PHOTOԵրիկամների հիվանդությունները «լուռ մարդասպաններ» են, որովհետև աստիճանաբար են զարգանում և երկար ժամանակ աննկատ են մնում:
Այդ օրգանի հիվանդությունների պատճառը տարածված սովորություններն են լինում:
1. Գերսառեցում
Ցուրտ պայմաններում երկար ժամանակ մնալու հետևանքով հաճախ երիկամների հետ կապված խնդիրներ են առաջանում: Ցուրտ եղանակին բարակ հագուստը, սառը մակերևույթին նստելը, թաց ոտքերը կարող են բորբոքում առաջացնել: Իսկ դա մեծ ռիսկ է առողջության համար:
2. Մրսածություն
Երբեմն մենք անտեսում ենք մրսածությունը և լիարժեք չենք բուժվում: Մեզ թվում է, թե մի քանի հաբը և բուժիչ թեյն օրգանիզմը նորմալ վիճակի կբերեն: Բայց մրսածությունը ոտքի վրա հաղթահարելը մեծ սխալ է: Հիվանդության ընթացքում ոչ լավ խնամքն ազդում է երիկամների աշխատանքի վրա:
3. Ցավազրկողների չարաշահում
Կան մարդիկ, ովքեր շատ հաբեր են խմում ամենափոքր ցավը չզգալու համար: Այս հարցին խելամիտ մոտեցեք. բոլոր դեղերը կողմնակի ազդեցություն ունեն: Առավել հաճախ դրանից երիկամներն են տուժում:
4. Անհրաժեշտ բուժումից հրաժարում
Երիկամների հիվանդության նշան կարող են լինել կոշտացած մաշկը և կրունկների ճաքերը: Ժամանակին բուժիր անգինան, կարիեսը, հայմորիտը, դրանք կարող են վնասել երիկամները: Ավելորդ քաշը և փորկապությունը նույնպես վնասակար ազդեցություն են ունենում:
5. Չափից շատ ուտել
Երիկամները դառնում են մեր ստամոքսի քմահաճույքների գերին, և դա բացասաբար է ազդում դրանց վիճակի վրա: Կարևոր է ոչ միայն վերահսկել օգտագործվող սննդի քանակը, այլև հետևել, թե ինչ ես ուտում:
6. Բարձր ճնշում
Հիպերտոնիայի դեպքում արյունը երիկամներում այլ կերպ է հոսում և դրանք տոքսիններն, ինչպես հարկն է, չեն զտում: Դրա հետևանքով երիկամները սկսում են դանդաղ հյուծվել, ինչը կարող է շատ լուրջ խնդիրների վերաճել: Պարբերաբար ճնշումդ չափիր բարդություններից խուսափելու համար: