Մեքսիկական զբոսաշրջային քաղաքում պարեկախմբի վրա զինված հարձակում է իրականացվել, կան զոհեր
INTERNATIONAL NEWSԱպրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը առննվազն ութ մարդ է սպանվել Մեքսիկայի Սան Խոսե դել Կաբո զբոսաշրջային քաղաքում հանցագործների ու զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հարավային Ստորին Քալիֆորնիա նահանգի անվտանգության համակարգման խումբը։
Իշխանությունների տվյալներով՝ հանցագործները հարձակվել են ծովային հետեւակի պարեկախմբի վրա, որը շրջայց էր կատարում Վիլյաս – դել- Կորտես տարածքում։ Զինվորականները պատասխան կրակ են բացել ու սպանել յոթ հարձակվողներին։ Վիրավորվել է ծովային հետեւակայիններից մեկը, որը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Սպանված հանցագործներից հինգը տղամարդիկ են, երկուսը՝ կանայք։ Իշխանությունները սկսել են հետաքննել հարձակման հանգամանքները։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



