Անհավատալի է. ամերիկացի զույգ եղբայրները խմեցին աշխարհում ամենակծու պղպեղներից քամած հյութը (տեսանյութ)
VIDEO«The Twin Brothers Challenge» Youtube-յան ալիքը վարող ամերիկացի զույգ եղբայրները, որոնք կատարում են ռիսկային կամ անսովոր գործողություններ, խմել են 130 աշխարհի ամենակծու պղպեղներից քամված հյութը։
Նրանք վերցրել են «Կարոլինա Ռիպեր» և «Տրինիդադի կարիճ» տեսակի 65-ական պղպեղներ և քամելով դրանց հյութը, լցրել են այն փոքր բաժակների մեջ։
Նրանցից յուրաքանչյուրը խմել է 5-ական բաժակ, որից հետո եղբայրները կարմրել են, սկսել են խեղդվել և հազալ։ Կծու համը չեզոքացնելու համար նրանք խմել են կաթով հյութ, սակայն նրանցից մեկը պառկել է փորի ցավից։
«Տրինիդադի կարիճ» պղպեղը 2011 թվականին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենակծու պղպեղ, սակայն հետո զիջել է տեղը «Կարոլինա Ռիպեր» պղպեղին։
Դրանց որոշ տեսակներ այնքան կծու են, որ անգամ մեկ հպումը բավական է մաշկի բորբոքում ստանալու համար, այդ պատճառով դրանցով որևէ բան պատրաստելիս օգտագործում են ռեզինե ձեռնոցներ։ Այս պղպեղների շատ օգտագործումը կարող է ստամոքսի հետ լուրջ խնդիրներ առաջացնել։
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



