Էրդողանը խոստացել է հարվածել
POLITICSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կարող են նոր հարվածներ հասցնել Իրաքի և Սիրիայի տարածքներին քրդական դիրքերի ուղղությամբ, փոխանցում է AP գործակալությունը: Նա նաև մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հասնել սիրիացի ապստամբներին աջակցելուց ԱՄՆ-ի հրաժարականին: «Մենք ստիպված կլինենք շարունակել: Մենք չենք կարող հայտնել մեր գործողությունների ժամանակահատվածը: Սակայն նրանք կիմանան, որ թուրքական բանակը կարող է գործի անցնել»,-նշել է Էրդողանը: Նա նաև հայտնել է, որ անհրաժեշտ է վերջ դնել սիրիական ընդդիմության ուղղված ամերիկյան աջակցությանը: Այդ հարցը նա պատրաստ է բարձրացնել Թրամփի հետ հանդիպմանը: Ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա հաջորդ ամիս:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



