Փաստաբան Աթանեսյանին 50 հազար դոլար են առաջարկել ծեծկռտուքի թեման փակելու համար. «Ժամանակ»
SOCIETY«Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել նախօրեին իրենց վրա կատարած հարձակման գործը «փակելու» համար: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Աթանեսյանը:
«Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկներն ու գաղափարները հենց տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են»,- ասաց Աթանեսյանը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



