ԱՄՆ-ի USS Cheyenne հարվածային սուզանավը մտել Է Ճապոնական նավահանգիստ
SOCIETY ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Cheyenne ատոմային հարվածային սուզանավը մայիսի 2-ին մտել Է Ճապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Սասեբո ռազմածովային բազա: Ինչպես պաշտոնապես հայտարարել Է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը, սուզանավում Է 138 մարդուց բաղկացած անձնակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պաշտոնապես սուզանավը նավահանգիստ Է մտել պաշարները համալրելու եւ անձնակազմի հանգստանալու համար, մինչդեռ այդ ջրատարածքում Cheyenne-ի հայտնվելը կապում են ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված ճգնաժամի հետ:
Ներկայում Ճապոնական ծովում Է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ: Դրա կազմում են նաեւ հրթիռային մի հածանավ եւ երկու հրթիռային Էսկադրային ականակիրներ: Նավախմբին ուղեկցում Է USS Michigan սուզանավը: Այն զինված Է Tomahawk թեւավոր հրթիռներով, ինչպես եւ այժմ Սասեբոյում գտնվող Cheyenne սուզանավը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



