Մադուրոյի հակառակորդները դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Կարակասում
SOCIETYՎենեսուելական ընդդիմության կողմնակիցները մայիսի լույս 2-ի գիշերը դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանք այդ կերպ են արտահայտում իրենց բողոքը Սահմանադիր ժողով գումարելու երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշման դեմ: Այդ մարմինը կարող Է վերափոխել պետական կառավարման համակարգը եւ փոփոխություններ մտցնել Բոլիվարական Հանրապետության հիմնական օրենքում: Ավելի վաղ այն գումարվել Էր 1999 թվականին:
Հազարավոր վենեսուելացիներ են հարվածում դատարկ կաթսաներին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Մադուրոյի նոր նախաձեռնությանը: Երթի անցկացման կոչ Է արել «Ժողովրդավարական մինասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիան, որը վերահսկում Է երկրի խորհրդարանը:
Մայիսի 1-ին Վենեսուելայում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց փողոցային ակցիաներ իշխանությունների քաղաքականության դեմ: Միայն Կարակասում դրանց ընթացքում տուժել Է շուրջ 40 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



