ԱՄՆ-ի առեւտրի նախարարը Սիրիային հրթիռահարվածը համարել Է «զվարճանք ընթրիքից հետո»
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը Սիրիայի օդաթռիչքարանին հասցված հրթիռահարվածը համարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին մատուցված «զվարճանքը ընթրիքից հետո», որը կայացել Է ապրիլի 7-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մայիսի 1-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ելույթ ունենալով Մայքլ Միլքենի տնտեսագիտական ինստիտուտի միջազգային խորհրդաժողովում՝ գերատեսչության ղեկավարը նաեւ ասել Է, որ այդ «զվաճանքի» համար Թրամփը «նույնիսկ ստիպված չի եղել վճարել»:
«Այն բանից հետո, երբ մատուցել են աղանդերը, նախագահն ասել Է պարոն Սիին (Ցզինպինին), որ ինքը պետք Է մի բան պատմի նրան, այն Է՝ 59 հրթիռների արձակումը Սիրիայի վրա»,- ասել Է Ռոսը, որի խոսքը մեջբերում Է Variety հանդեսը: «Դա եղել Է ընթրիքից հետո զվարճանքի փոխարեն»,- հավելել Է նա: Այն բանից հետո, երբ բազմությունը ծիծաղել Է, նախարարը հավելել Է. «Բանն այն Է, որ նախագահի համար ոչ մի դժվարություն չի ներկայացրել կազմակերպելու այդ զվարճանքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



