Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:
Ավելի վաղ պատգամավորը ձերբակալվել էր Շանլըուրֆայի օդանավակայանում: Ձերբակալվելուց հետո նա տարվել էր ցուցմունք տալու «հանցախմբի քարոզչություն իրականացնելու» գործով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



