Ավտովթար Ոստիկանության ակադեմիայի դիմաց. Opel-ի ու Ford Transit-ի բախումից հետո վերջինը կողաշրջվել է
SOCIETYShamshyan.com-ը գրում է
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 ՍZ 533 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 AT 052 համարանիշի ավտոմեքենաները. տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 բրիգադը, սակայն վարորդները տեղում բուժօգնություն ստանալուց հետո հայտարարել են, որ վնասվածքներ չեն ստացել ու հրաժարվում են բժշկական ծառայությունից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



