Հղիության ընթացքում առաջացող հետաքրքիր փոփոխություններ
PHOTOԱմերիկացի գիտնականները վերջին շրջանում հետազոտություններ են իրականացրել, որոնք ցույց են տվել, որ հղիության ընթացքում կանանց ոտքերը երկարում են, իսկ ոտնաթաթերը՝ լայնանում:

Հետազոտությանը մասնակցել է 49 հղի կին: Գիտնականները ոտնաթաթերի չափումներ են կատարել հղիությունից առաջ եւ այդ ընթացքում, ինչպես նաեւ երեխայի ծննդից հետո: Պարզվել է, որ կանանց 70%-ի ոտնաթաթերի չափերն անընդհատ փոխվել են: Ընդ որում, փոփոխությունները տատանվել են բավական մեծ սահմաններում: Բացի այդ, գիտնականներն արձանագրել են կանանց հասակի աննշան աճ՝ 2-20 մմ:

Հետազոտության արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ ոտքի չափսի փոփոխությունը կանանց հենաշարժական համակարգի հիվանդացության զարգացման գլխավոր պատճառներից է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



