Պուտինի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12-ին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի չորսժամյա ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա հունիսի 12-ին Showtime ամերիկյան հեռուստաալիքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 1-ին հայտնել Է հեռուստաալիքը:
«Հարցազրույց Պուտինի հետ» անվանումը կրող ֆիլմը կբաժանվի մասերի եւ կցուցադրվի չորս օր անընդմեջ:
Ավելի վաղ The Sydney Morning Herald թերթին տված հարցազրույցում ռեժիսորը հայտարարել Է, որ կինոժապավենն ամերիկացիներին կներկայացնի նոր աշխարհայացք եւ կպատմի այն իրադարձությունների վերաբերյալ Պուտինի տեսակետների մասին, որոնք տեղի են ունեցել 2000 թվականին նրա՝ Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո:
Օլիվեր Սթոունը երեք անգամ արժանացել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակին, ինչպես նաեւ Բեռլինի եւ Վենետիկի կինոփառատոնների մրցանակներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



