ԵՄ-ն Brexit-ից հետո չի դիմանա ընտրություններում լե Պենի հաղթանակին. Ֆրանսիայի վարչապետ
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտնել Է Libռration թերթի մայիսի 3-ի հատուկ թողարկման մեջ:
«Իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց թուլացած ԵՄ-ն չի դիմանա նոր հարվածին՝ Ֆրանսիայում բացահայտ եվրատյաց դիրքորոշմամբ կառավարության իշխանության գալու տեսքով»,-Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունից մեջբերում Է արել Reuters գործակալությունը: Քաղաքական գործիչը նաեւ վերստին հորդորել Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել «Հառաջ» շարժման հիմնադիր, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի օգտին:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



