Մակրոնը վարչապետի պաշտոնում տեսնում Է նաեւ կին թեկնածուի
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի վարչապետի պաշտոնում կարող Է նշանակել կնոջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է BFMTV հեռուստաալիքի եթերում:
«Այժմ մտքումս կան երկու- երեք թեկնածուներ, նույնիսկ երկու թեկնածու: Բայց առայժմ չեմ հայտարարի՝ ովքեր են նրանք: Պարզապես լուրջ չի լինի ընտրություններում չհաղթած հայտնել վարչապետի անունը»,-ասել Է Մակրոնը նկատի ունենալով իր մրցակցի՝ Մարին լե Պենի արած հայտարարությունը, որն օրերս արդեն հայտնել Է, որ իր վարչապետը կդառնա «Հառա՛ջ, Ֆրանսիա» շարժման առաջնորդ Նիկոլյա Դյուպոն Էնիյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մակրոնն ասել Է, որ իր հաղթելու դեպքում «նոր վարչապետ կարող Է դառնալ կին»: Այդ կապակցությամբ ավելի վաղ ԶԼՄ-ներում նշվում Էր Սեգոլեն Ռուայալի անունը, որը քանիցս նախարարական պաշտոններ Է զբաղեցրել եւ ներկայում բնապահպանության, կայուն զարգացման, Էներգետիկայի եւ ծովի նախարարն Է: Ռուայալն արդեն հայտարարել Է Մակրոնի թեկնածությունը պաշտպանելու մասին եւ հայտնվում Է նրա հանրահավաքներում:
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Մակրոնը կարող Է վարչապետ նշանակել նաեւ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուին, որը նույնպես նրան աջակցում Է ընտրություններում: «Ես կառավարության անդամներին ընտրելու եմ՝ ելնելով ոչ թե նրանց քաղաքական կշռից ու հայտնիությունից, այլ նրանց կոմպետենցիայից»,-ընդգծել Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



