Հունաստանը վարկատուների հետ համաձայնության Է եկել բարեփոխումների փաթեթի շուրջը
INTERNATIONAL NEWSՀունաստանն իր վարկատուների հետ համաձայնության Է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել Է The New York TImes-ը: Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսը հայտարարել Է, որ «սպիտակ ծուխ Է երեւում»՝ ակնարկելով Հռոմի պապի ընտրությունների ընթացակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աթենքը, որը հուլիսին պետք Է պարտքի գծով 7 միլիարդ եվրո վճարի, խոստացել Է բարձրացնել հարկերը եւ կրճատել սոցիալական վճարները, ներառյալ կենսաթոշակները, մայրական նպաստները, չքավորների բժշկական օգնության ապահովումը: Բացի դրանից, Հունաստանը փոփոխություններ կմտցնի Էներգետիկայի ոլորտում:
Հունաստանի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի միջեւ բանակցություններն ընթանում Էին վեց ամիս: Կողմերն այժմ պետք Է քննարկեն երկրի պարտային բեռնվածության թեթեւացման հնարավոր ուղիները:
Եվրոյի գոտու եւ ԱՄՀ-ի վարկատուների ներկայացուցիչներն արդեն մայիսի 2-ին կվերադառնան իրենց կենտրոնակայաններ՝ պատրաստելու հաշվետվություն, որը մայիսի 22-ին կներկայացվի եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը: Հույն խորհրդարանականները մինչ այդ պետք Է քվեարկեն տվյալ հարցի շուրջը:
Համաձայնագրի ընդունումը Հունաստանին թույլ կտա ստանալ հաջորդ վարկաբաժինն օգնության երրորդ փաթեթի շրջանակներում համաձայնեցված 86 միլիարդ եվրոյից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



