Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել Է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից
INTERNATIONAL NEWSՍիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող բոլոր ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն այդ ճգնաժամի սաստկացման, ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման»,-ասել Է Դեհղանը, որի խոսքը մեջբերում Է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը «հարեւան երկրներին նախազգուշացնում Է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»: «Բոլոր երկրները պետք Է նպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ հարգեն նրան»,-ընդգծել Է իրանցի նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



