Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժը փոխադրվում Է շահագործման ամառային ռեժիմի
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայում սկսվել Է ՄիԳ-29 արդի կործանիչների, Մի-8ՄՏ ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների փոխադրումը շահագործման ամառային ռեժիմի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մեկ ամսվա ընթացքում ինքնաթիռներում եւ ուղղաթիռներում կկատարվեն համալիր աշխատանքներ, որոնք ներառում են ավելի քան տեխնիկական սպասարկման հարյուրից ավելի տարբեր գործողություններ: Միավորման ինժեներները եւ տեխնիկները կստուգեն համակարգերի, ագրեգատների, հանգույցների եւ սարքավորանքի աշխատունակությունը, ինչպես նաեւ կզննեն վառելիքի բաքերը, շարժիչները, կփոխեն յուղը եւ հատուկ հեղուկները:
Բացի ավիացիոն տեխնիկայի սպասարկումից, կանցկացվեն նաեւ ռազմական օդաթռիչքարանի օբյեկտների վերանորոգման-վերականգնման եւ ստուգման համալիր աշխատանքներ: Միավորման տարածքը բերվում Է շահագործման ուսումնա-մարտական ռեժիմի, իրականացվում են ինժեներական աշխատանքներ, պատրաստվում եւ վերականգնվում Է թռիչքա-վայրԷջքային գոտին, ստուգվում են օդաթռիչքարանի սարքավորանքը եւ կապի ապարատները:
Շահագործման ամառային պայմաններին սպառազինության եւ ռազմական ավիացիոն տեխնիկայի պատրաստման միջոցառումներին ներգրավված են միավորման ինժեներա-տեխնիկական ծառայության ավելի քան 200 զինծառայողներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



