Վարշավայում անդրադարձել են Կաչինսկու եւ Պուտինի վերաբերյալ Մակրոնի ասած խոսքերին
INTERNATIONAL NEWS Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ անպատեհ Է համարում, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել Է Լեհաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հետ, ինչի մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել Էր, թե նախագահական աթոռի համար պայքարում իր մրցակից Մարին Լը Պենի դաշնակիցներն են Պուտինը եւ Կաչինսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Ֆրանսիայի ընտրարշավին Եվրամիության ապագայի համար այդ երկրի կարեւորության առնչությամբ: Այդ համատեքստում ափսոսանքով նշում ենք, որ նախագահական ընտրարշավի ժամանակ հերթական անգամ Ֆրանսիայում՝ դաշնակից երկրում, որն, ինչպես եւ Լեհաստանը, պատկանում Է ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես Էլ Եվրամիությանը, պետության բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուն օգտագործում Է անթույլատրելի համեմատություններ եւ պիտակներ, որոնք մոլորության մեջ են գցում հասարակական կարծիքը»,- ասված Է Լեհաստանի ԱԳ նախարարության հայտաարության մեջ:
«Լեհաստանի կառավարությունը տիկին Մարին Լը Պենի դաշնակիցը չԷ: Տիկին Լը Պենի եւ «Իրավունքի եւ արդարության» առաջնորդի ենթադրյալ դաշինքի մատնանշումը «ձեռնածություն» Է, իսկ Յարոսլավ Կաչինսկուն «բազմաթիվ ազատություններ խախտողների, Լը Պենի բարեկամների» ճամբարին դասելը խիստ անպատեհ Է»,- նշել Է գերատեսչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



