Շոն Փենի որդին իրեն փորձել Է Fendi-ի մոդելի դերում
SOCIETYԱմերիկացի դերասան Շոն Փենի որդին՝ 23-ամյա Հոփերը, մասնակցել Է Fendi-ի նորաձեւության տան գովազդային արշավին: Տեսահոլովակը, որում նա հանդես Է գալիս գլխավոր դերում, հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա ներկայացրել Է տղամարդկանց համար նախատեսված արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Սցենարի համաձայն, Փեն-Կրտսերը քայլում Է օդանավակայանով, զբոսնում քաղաքում, իսկ այնուհետեւ այցելում Է երեկույթ եւ նորաձեւության ցուցադրության: Անկախ գտնվելուց վայրից, հերոսը միշտ կրում Է իտալական նորաձեւության տան ֆիրմային իրերը:
Fendi նորաձեւության տունը 1926 թվականին հիմնադրվել Է Հռոմում: Այս բրենդի ներքո վաճառվում են հագուստ, կաշվից եւ մորթուց պատրաստված արտադրանք, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում Է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960-ական թվականների կեսերին ընկերությունը համագործակցում Է գերմանացի մոդելագործ Կարլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն Է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



