Սոմալիում սովահար երեխաների թիվը մոտենում Է 1,4 միլիոնի
INTERNATIONAL NEWSՍոմալիում սովահար երեխաների թիվը մինչեւ 2017 թվականի վերջը կավելանա մոտավորապես 50 տոկոսով եւ կհասնի 1,4 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները:
Կազմակերպության հաշվարկների համաձայն, մոտավորապես 275 հազար երեխաներ տառապելու են սննդի սուր անբավարարությունից, որը սպառնալիք Է ներկայացնելու նրանց կյանքի համար: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ երեխաները, որոնք տառապում են թերասնումից, ինն անգամ ավելի շատ են ենթակա տարբեր հիվանդությունների: «Երաշտի, հիվանդությունների եւ բնակչության տեղափոխությունների զուգորդումը մահացու Է երեխաների համար, նրանց կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ Է անել շատ ավելին եւ որքան կարելի Է ավելի արագ»,-կազմակերպությունը մեջբերում Է Սոմալիում UNICEF-ի ներկ այացուցիչ Սթիվեն Լոուվերիերի խոսքը:
UNICEF-ի տվյալներով՝ երաշտը նաեւ հանգեցրել Է այն բանին, որ անապահով ընտանիքների մոտավորապես 40 հազար երեխաներ դադարել են հաճախել ուսումնական պարապմունքներին, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր եւ սնունդ հայթայթելով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



