Սոչիում սկսվել են Պուտին եւ Մերկելի բանակցությունները
INTERNATIONAL NEWS ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք կարող չօգտվել այս այցից եւ չխոսել երկկողմ հարաբերությունների, առավել խնդրահարույց կետերի մասին, նկատի ունեմ Ուկրաինան եւ Սիրիան ու գուցեեւ ինչ-որ այլ տարածաշրջաններ»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով բանակցությունները նեղ կազմով:
Պուտինը ջերմորեն ողջունել Է գերմանական պատվիրակությանը Սոչիի իր նստավայրում: «Շատ շնորհակալ եմ, որ դուք հնարավոր համարեցիք այցելել մեզ, տեղեկացնել այն մասին, թե ինչպես Է ընթանում «քսանյակի» հանդիպման նախապատրաստումը,- ասել Է նա:- Բարի գլաուստ»:
Մերկելը համաձայնել Է առավել հրատապ գործերը, մասնավորապես, Ուկրաինայի, Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը քննարկելու անհրաժեշտությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



