Ուշիի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել. վարորդը մահացել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ Volvo բեռնատար մակնիշի 142 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



