Ֆիյոնը որոշել Է ժամանակավորապես հեռանալ քաղաքական կյանքից
INTERNATIONAL NEWSՆախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որոշում Է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր քաղաքական գործունեությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Փարիզի Քիմիայի տանն ընտրողների հետ կայացած հանդիպմանը:
«Ես այժմ մտադիր եմ մի կողմ քաշվել եւ այնտեղից հետեւել տեղի ունեցող ամեն ինչին»,- ասել Է Ֆիյոնը BFM TV հեռուստաալիքի եթերում: Նա այս առնչությամբ հայտնել Է, որ մտադիր չԷ մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որոնք երկրում տեղի կունենան հունիսին:
Խոսելով մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ Ֆիյոնը կոչով դիմել Է ավելի վաղ իրեն պաշտպանած ֆրանսիացիներին՝ քվեարկության ժամանակ «ղեկավարվելու առողջ դատողությամբ»: «Տնտեսության ոլորտում «Ազգային ճակատի» ծրագիրն անխուսափելիորեն կքայքայի Ֆրանսիան»,- ընդգծել Է «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



