Գերմանիայի պաշտպանության նախարարը չեղարկել է ԱՄՆ այցը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չեղարկել է ԱՄՆ այցը, որպեսզի ուսումնասիրի զինծառայողի ձերբակալության գործը, ում կասկածում են պետության անվտանգությանը սպառնացող հանցագործություններ նախապատրաստելու մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆոն դեր Լյայենը ծրագրում էր ԱՄՆ այցելել մայիսի 3-4-ը` Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի եւ այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար:
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի դատախազությունն անցյալ շաբաթ ձերբակալել է բունդեսվերի 28-ամյա ավագ լեյտենանտին: Նշվում է, որ ձերբակալվածը ցուցակագրել է անձանց, որոնց ցանկացել է սպանել` քաղաքական հայացքների չհամընկնելու պատճառով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



