Էրդողանը կրկին դարձավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ղեկավար խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դարձնել կուսակցության անդամ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխություններից հետո իշխող կուսակցությունը մայիսի 2–ին ղեկավար խորհդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ էլ առաջարկվել է նախագահ Էրդողանին կրկին դարձնել կուսակցության անդամ։
Նիստում միաձայն կայացրած որոշումից հետո Էրդողանն իր խոսքում նշել է, թե երջանիկ է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ինքը կարողացել է հետ վերադառնալ իր կուսակցությունը։
Նշվում է, որ մայիսի 21–ին էլ տեղի է ունենալու AKP–ի արտահերթ համագումարը, որի ժամանակ Էրդողանի թեկնածությունը կառաջադրվի կուսակցության ղեկավարի պաշտոնում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



