Հրաչյա Հարությունյանի արտահանձման ժամկետը կախված է ՌԴ դատարանի վճռից. փոխնախարար
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի` Հայաստան փոխանցման ժամկետը կախված է ռուսական դատարանի վճռից: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:
«Հրաչյա Հարությունյանի փոխանցման հետ կապված հստակ ժամկետ դեռևս չկա: Այդ ամենը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ է կարգավորվում: Արդարադատության նախարարությունը բոլոր ընթացակարգերը կատարել է, և սպասում ենք ռուսական կողմի արձագանքին, մասնավորապես դատական վճռին»,- ասաց Քրմոյանը:
Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (կեղծ փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



