ՄԱԷ-ն ծրագրում է Անտարկտիկայի սառցաբեկորները իր ափեր տեղափոխել
INTERNATIONAL NEWSՄիացյալ Արաբական Էմիրությունները հայտնել է, որ մտադիր է Ֆուջեյրա էմիրության ափ տեղափոխել Անտարկտիկայի սառցաբեկորները, որոնք կդառնան տարածաշրջանի համար քաղցրահամ ջրի նոր աղբյուր, հայտնում է Arabian Business-ը։
Այդ քայլը, ըստ պարբերականի, կարող է կլիմայի զգալի փոփոխություններ առաջացնել տարածաշրջանում, քանի որ սառցաբեկորներից փչող սառը օդը կարող է ավելացնել տեղումների քանակը։
Բացի դրանից սառցաբեկորների հալչման շնորհիվ, ըստ ծրագրերի, քաղցրահամ ջուրը կհայտնվի ծովում, ինչը կնպաստի բնապահպանական հավասարակշռության ու կենսաբազմազանության վերականգնմանը։ Նաեւ սառցաբեկորները կգրավեն զբոսաշրջիկների հետաքրքրությունը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



