Պարզվում է՝ դուք ամբողջ կյանքում սխալ եք լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը
PHOTOՉափազանց տհաճ է, երբ սմարթֆոնի մարտկոցը լիցքաթափվում է օրվա կեսին, սակայն իրականում դա կարող է նաև մեր մեղքը լինել։ Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ պետք է վերալիցքավորի մարտկոցը, երբ այն գրեթե ամբողջովին սպառել է լիցքը, սակայն դա այդքան էլ այդպես չէ։

Կարելի է երկարաձգել մարտկոցի աշխատանքը և խուսափել տհաճ անակնկալներից։
- Լիցքավորեք Ձեր հեռախոսը ամբողջ օրվա ընթացքում՝ ցանկացած հարմար պահի։
- Մի լիցքավորեք մարտկոցը մինչև 100%, քանի որ բարձր լարումը վատ է ազդում մարտկոցի վրա։
- Մի թողեք սմարթֆոնը հոսանքին միացված, երբ այն լիարժեք լիցքավորված է։ Դա անելը նվազեցնում է մարտկոցի արդյունավետությունը և լիցքի պահպանման ժամկետը։
- Լիցքավորեք միջին ջերմաստիճանի պարագայում. մի թողեք, որ մարտկոցը չափից շատ սառչի կամ տաքանա։
- Եթե լիցքավորման ընթացքում սմարթֆոնը տաքանում է, ապա անհապաղ անջատեք այն հոսանքից և մի քանի ժամ անց կրկին փորձեք։

Բացի այս ամենից՝ նաև պետք է հետևել նրան, որ սմարթֆոնի մարտկոցը չհասնի 0% լիցքի։ Լավագույն տարբերակը սմարթֆոնի մարտկոցի լիցքը 40% - 80% պահելն է. այդպես այն առավելագույն արդյունքը ցույց կտա աշխատանքի արագության և մարտկոցի երկարակեցության առումներով։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



