Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի երիտասարդ բժիշկներն Աղվերանում հուշագիր ստորագրեցին
SOCIETYԱղվերանում տեղի ունեցած «Ցավը՝ ժամանակակից բժշկության հիմնահարց» խորագիրը կրող գիտաժողովը, որը նախաձեռնել էր Երիտասարդ բժիշկների ասոցիացիա ՀԿ-ն, բացի թեմատիկ զեկույցներից, արդյունավետ էր նաև միջազգային պայմանագրերի ստորագրությամբ:
Համագործակցության երկկողմ հուշագիր ստորագրվեց Հայաստանի և Վրաստանի համանուն ասոցիացիաների միջև, ինչպես նաև եռակողմ՝ Հայաստանի և Վրասստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիաների և Ռուսաստանի երիտասարդ բժիշկների ընկերակցության միջև:
Վրաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Մարիամ Աբիսոնաշվիլին Past.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ իրեն շատ հաճելի էր, որ Հայաստանի և Վրաստանի կազմակերպությունները նման հուշագիր են ստորագրում: Նույնը նա ասաց նաև եռակողմ հուշագրի մասին: «Այս համաժողովը շատ հետաքրքիր էր: Մենք ծանոթացանք բժշկության նոր մեթոդներին: Ես շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցին: Էլի կգամ, եթե հրավիրեն: Հաճելի էր ծանոթանալ հայ կոլեգաների հետ»,- նշեց Մարիամ Աբիսոնաշվիլին:
Լևոն Փանոսյան
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



