Մերկելի ու Պուտինի հանդիպման ժամանակ բարոյախրատություն չի եղել․ Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը արդյունավետ է եղել ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիյա 1» հեռուստաալիքի եթերում։
«Եղել է շատ կառուցողական, շատ բաց տեսակետների փոխանակություն ու ընթացիկ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների քննարկում։ Ոչ մի բարոյախրատություն չի եղել»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ նշել է , որ բանակցությունների ժամանակ չեն քննարկվել տնտեսական պատժամիջոցները։ «Պուտինը չի բարձրացրել ու չի բարձրացնում պատժամիջոցների հարցը ու բազմիցս ասել է, որ այդ հարցը իր օրակարգում չկա»,- շեշտել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սոչիում անցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



