Մարին Լը Պենը ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը
INTERNATIONAL NEWS«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը խոստացել է, որ ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը։
Լը Պենը հույս ունի, որ երկու տարի հետո ֆրանսիացիները կկարողանան իրենց գրպաններում պահել ազգային արժույթ, հայտնում է Reuters–ը։
Նա նկատել է, որ «ազգային արժույթը» ավելի լավ կպաշտպանի ֆրանսիացիների խնայողությունները։ Լը Պենի կարծիքով ֆրանսիական իսթեբլիշմենթն ուզում է ընտրողներին վախեցնել՝ ասելով, որ իրավիճակը այլ կերպ կդասավորվի։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ապրիլի 23-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



