Քեյթն ու Ուիլյամը 1․5 միլիոն եվրո են պահանջել թոփլես լուսանկարների հրապարակման համար
INTERNATIONAL NEWSԱրքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը Closer ամսագրից 1․5 մլն եվրո են պահանջել։
Ամսագիրը 2012-ին սեպտեմբերին հրապարակել էր լողափին իր ամուսնու հետ թոփլես վիճակում արեւայրուք ընդունող Միդլթոնի լուսանկարները, ինչը ըստ ամուսինների՝ բարոյական վնաս է հասցրել իրենց։ Ամսագրում հրապարակվել էր թոփլես դքսուհու 12 լուսանկար։
Մինչդեռ ամսագրի խմբագրությունը հավաստիացնում է, որ այդ լուսանկարները ամենեւին չեն նվաստացնում Միդլթոնի արժանապատվությունը։ Նրանց խոսքով լուսանկարների վրա պատկերված է «գեղեցիկ, սիրահարված ու ժամանակակից» զույգ։
Մայիսի 2-ի առավոտյան ամսագրի աշխատակիցները կանգնել են դատարանի առաջ՝ մասնավոր կյանքի իրավունքը ոտնահարելու մեղադրանքով։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



