Թուրքիայի քրդական կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ապրիլի 16–ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել է Սահմանադրական դատարան։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ HDP–ի անունից կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Քուրթուլանը Սահմանադրական դատարան դիմած հայցում նշել է, թե հանրաքվեի ընթացքում խախտվել են Սահմանադրության մի շարք կետեր, որի համար անհրաժեշտ է հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչել։
Նշենք, որ ապրիլի 16–ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո»–ն ստացել էր 51.4 տոկոս։ Ընդդիմությունը վիճարկում է այս թվի ճշգրությունը՝ պնդելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անթույլատրեի քայլով անվավեր քվեաթերթիկները հաշվել է «այո»–ի օգտին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



