ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Էշը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նա մեղադրվում է անշարժ գույքի ոլորտում չինացի մագնատ Նգ Լապ Սենգից որպես կաշառք 1,3 մլն դոլար ստանալու մեջ: Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ Էշը մասնակցել է խարդախ սխեմաների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «ցնցված ու անհանգստացած» է Ջոն Էշին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ տեղեկատվությունից:
2013 թվականի հունիսին Գլխավոր ասամբլեան միաձայն ՄԱԿ-ի ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ էր ընտրել Անտիգուայի եւ Բարբուդայի ներկայացուցիչ Ջոն Էշին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



