Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրությունն աճել է 13.9 տոկոսով
ECONOMICSԱյս տարվա հունվար-օգոստոսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական և ձկնորսական համախառն արտադրության ծավալն աճել է 13.9 տոկոսով և կազմել 522 մլրդ 458.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 103.5 մլն ԱՄՆ դոլար)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, գյուղատնտեսության ճյուղում արտադրությունն աճել է 13.5 տոկոսով՝ մինչև 504 մլրդ 873 մլն դրամ, այդ թվում՝ բուսաբուծական արտադրանքի ծավալը կազմել է 294 մլրդ 705.4 մլն դրամ՝ 2014թ. առաջին ութ ամիսների համեմատ ավելանալով 20.6 տոկոսով, իսկ անասնաբուծական արտադրանքինը՝ 210 մլրդ 167.6 մլն դրամ (աճը՝ 3.9 տոկոս)։ Ձկնորսության ոլորտում գրանցվել է 28.2 տոկոս աճ, և արտադրության ծավալը կազմել է17 մլրդ 585.2 մլն դրամ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



